Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Արդարադատության նախարարի նշանակման շուրջ քննարկումներին


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Արդարադատության նախարարի նշանակման շուրջ քննարկումներին
Հունիս 16 14:35 2019

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 

«Դեռևս որոշում չկա, քննարկումները շարունակվում են։ Կարծում եմ, որ ընտրությունը կանգնելու է այն անձի վրա, որը կդիտարկվի, որ ոլորտում բարեփոխումների տեմպով և որակով կկարողանա արձանագրել բեկումնային փոփոխություն: Մի քանի թեկնածու է այս պահի դրությամբ քննարկվում, կարծում եմ, որ այդ թեկնածուների անունները պետք չի հնչեցնել այս պահին»,-ասաց Ավինյանը:

 

Հունիսի 12-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Զեյնալյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։



loading...