Ուղեղի կաթվածի նախանշանները


Ուղեղի կաթվածի նախանշանները
Հունիս 16 20:36 2019

Կաթվածն ուղեղում արյան շրջանառության խախտումն է: Կաթվածի պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ՝ ուղեղի որևէ հատվածում արյան անբավարարությունը, թրոմբոզը, արյան, անոթների և սրտի հիվանդությունները:


Որո՞նք են ուղեղի կաթվածի առաջին նշանները: Չափազանց կարևոր է տարբերակել այս նշանները:


Կաթվածի առաջին նշանները
Հանկարծակի գլխացավ
Մկանային հոգնածություն
Տեսողության խախտում
Խոսքի խնդիրներ


Հավասարակշռության կորուստ, որը հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով և գիտակցության կորստով:
Եթե նկատել եք այս խնդիրները, ապա անմիջապես կանխարգելեք վտանգը:


Առաջին օգնություն՝ ինսուլտի ժամանակ
Անմիջապես շտապօգնություն կանչեք, այս դեպքում անհրաժեշտ է շտապ մասնագիտական օգնություն:
Համոզվեք, որ հիվանդը շնչում է: Եթե շնչառության խախտում եք նկատել, բացեք շնչուղիները՝ հիվանդին կողքի պառկեցնելով:
Հիվանդին առավել հարմարավետ դիրքով պառկեցրեք:
Հնարավորության դեպքում չափեք ճնշումը:
Չափազանց կարևոր է հասկանալ, թե երբ է կաթված գրանցվել: Փորձեք պարզել, թե երբ է վերջին անգամ հիվանդը նորմալ վիճակում եղել:
Հիվանդին չի կարելի ուտելու կամ խմելու բան տալ
Չի կարելի նաև դեղամիջոցներ տալ
Ճնշումն իջեցնել նույնպես պետք չէ:
Հիշեք այս նախանշաններն ու փորձեք կանխարգելել ուղեղի կաթվածը: