Միավորված լինելով կարող ենք անել անհնարինը. Զելենսկին շնորհավորել է հավաքականին


Միավորված լինելով կարող ենք անել անհնարինը. Զելենսկին շնորհավորել է հավաքականին
Հունիս 16 11:12 2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է իր երկրի Մ20 ֆուտբոլի հավաքականին` աշխարհի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ։ Զելենսկին այս առիթով գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Փոխանցում է Armsport-ը:

 

«Միավորված լինելով մենք կարող ենք անել անհնարինը։ Ահա մեր ազգային գաղափարախոսությունը։ Ուկրաիանայի Մ20 հավաքական, դուք անհավանական եք, դուք հաղթողներ եք, դուք մեր հույսն եք։ Դուք օրինակն եք այն բանի, որ Ուկրաինան կարող է անել ամեն ինչ, իսկ երիտասարդ Ուկրաինան՝ ավելին»,- գրել է Զելենսկին։