«Միսս Մոսկվան» առաջին անգամ ցույց է տվել Մալայզիայի նախկին թագավորից ունեցած որդուն


«Միսս Մոսկվան» առաջին անգամ ցույց է տվել Մալայզիայի նախկին թագավորից ունեցած որդուն
Հունիս 16 14:45 2019

«Միսս Մոսկվա 2015» Օքսանա Վոյեվոդինան առաջին անգամ ցույց է տվել որդուն, որի հայրը Մալայզիայի նախկին թագավոր Մուհամմեդ V Ֆարիսն է: Նա լուսանկարը հրապարակել է Instagram-ում, փոխանցում է «Լենտան»:

 

«Մեր կյանքը փոխվել է այս փոքրիկ մարդու հայտնվելով, որն աշխարհ է եկել սեր պարգեւելու եւ սիրված լինելու համար»,- գրել է երիտասարդ մայրիկը՝ հավելելով, որ իր կյանքի իմաստն են դարձել երեխաները եւ ընտանիքը: Վոյեվոդինան այս գրառումը կատարել է 3 լեզվով՝ մալայերեն, անգլերեն եւ ռուսերեն:

Առաջնեկը լույս աշխարհ է եկել մայիսի 21-ին: «Ես ամուսնուս շնորհակալ եմ մեր որդու համար: Հիմա մենք երեքն ենք: Շնորհակալություն, որ ընտրել է մեր ընտանիքը, Թեկու Իսմայիլ Լեոն Պետրա Բին Տենկու Մուհամմեդ V Ֆարիս Պետրա»,- գրել է նա:

 
 
Реклама 00

«Միսս Մոսկվան» Մալայզիայի թագավորի հետ ամուսնացել է 2018 թվականի նոյեմբերին: Նա իսլամ է ընդունել, ինչպես նաեւ փոխել է անունը Ռիհանա Պետրայի: Հունվարին նրա ամուսինը գահից հրաժարվել է՝ պահպանելով միայն Կելանտանի սուլթանի տիտղոսը: Սա Մալայզիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ միապետը ժամկետից վաղ կառավարումից հրաժարվում է: Նրա լիազորությունները լրանում էին 2021 թվականին:



loading...