2 օրում փրկարարներն անվտանգ տարածք 5 օձ են տեղափոխել


2 օրում փրկարարներն անվտանգ տարածք 5 օձ են տեղափոխել
Հունիս 16 11:14 2019

Հունիսի 15-16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

 

Մասնավորապես՝ Երևան, Արագածոտնի մարզի Թալին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում, Կոտայքի մարզի Զորավան և Տավուշի մարզի Սևքար գյուղերում:

 

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 գյուրզա, 1 իժ , 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: