Հրդեհ` Թումանյան քաղաքում. այրվել է շուրջ 150 քմ խոտածածկ տարածք


Հրդեհ` Թումանյան քաղաքում. այրվել է շուրջ 150 քմ խոտածածկ տարածք
Հունիս 16 11:00 2019

Հունիսի 15-ին, ժամը 18:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19:16-ին: Այրվել է մոտ 150 քմ խոտածածկ տարածք և նախկին «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի շենքի (40 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 4 քմ հատված: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

 



loading...