Չավուշօղլու. «Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի մենք էլ պատասխան կտանք»


Չավուշօղլու. «Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի մենք էլ պատասխան կտանք»
Հունիս 15 20:15 2019

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ռուսական S-400 համակարգերի գնման վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքին։

Եվս մեկ անգամ ընդգծելով, որ S-400 համակարգերի շուրջ համաձայնությունը վերջնական է և գործարքն արդեն կայացած է՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան վճռական է իր շահերն ու անվտանգությունը պաշտպանելու հարցում։

Նա քննադատել է նաև ԱՄՆ-ին Թուրքիայի համար վճռորոշ պահին Պատրիոտ ՀՕՊ համակարգերը դուրս բերելու համար։

«Մի երկիր չի կարող մեկ այլ երկրի գնել կամ չգնելու հրահանգ տալ։ Դա անընդունելի է։ ԱՄՆ-ն պետք է փոխի իր այս մոտեցումը։ Եթե ԱՄՆ-ն մեր դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկի, մենք էլ հակաքայլեր կձեռնարկենք։ Մեր նկատմամբ բացասական վերաբերմունքի պարագայում մենք էլ նույն կերպ պատասխան կտանք»,- ասել է Չավուշօղլուն։  

ermenihaber.am