Լեհաստանում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է ընկել


Լեհաստանում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է ընկել
Հունիս 15 16:03 2019

Լեհաստանի Պլոցկ քաղաքում անցկացվող ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է ընկել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, VII ավիացիոն ցուցադրության ժամանակ ինքնաթիռը Վիսլա գետի վրայով թռչելիս ընկել է ջուրը՝ ձախ ափից ոչ հեռու գտնվող հատվածում:

 

Տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են: Քայլեր են ձեռնարկվում օդաչուին ջրից դուրս բերելու համար:

Դեպքի վայրում են գտնվում փրկարարական խմբերը և պետական հրշեջ ծառայությունը: Ավիաշոուն դադարեցվել է միջադեպից հետո:

 

Լեհական հեռուստաալիքները հայտնել են, որ օդաչուն բարդ հնարքներ էր կատարում օդում, սակայն չի կարողացել պահպանել կառավարումը: