Ծեծկռտուք Երեւանի փաբերից մեկում. Ոստիկանները մտել են ներս եւ տեսել դանակահարված ու գետնին ընկած երիտասարդին


Ծեծկռտուք Երեւանի փաբերից մեկում. Ոստիկանները մտել են ներս եւ տեսել դանակահարված ու գետնին ընկած երիտասարդին
Հունիս 15 19:13 2019

Հունիսի 15-ին, ժամը 1-ին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները ծառայություն իրականացնելիս Կողբացի փողոցի փաբերից մեկում լսել են վիճաբանության ձայներ:

Մտնելով փաբ ոստիկանները նկատել են հատակից ընկած մի երիտասարդի, որին շտապօգնության մեքենայով ճանապարհել են հիվանդանոց:

Համապատասխան միջոցառումների շնորհիվ ոստիկանները պարզել են, որ տեղի է ունեցել վիճաբանություն եւ դանակահարություն:

Դեպքի վայրից երկու քաղաքացի հրավիրվել է ոստիկանության, իսկ մյուսները մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման են ենթարկվել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մեկ հոգի ձերբակալվել է:

Քննությունը շարունակվում է:



loading...