Սարանսկի իրավապահների կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացուն գտել են Բագրատաշենում


Սարանսկի իրավապահների կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացուն գտել են Բագրատաշենում
Հունիս 15 19:00 2019

Հունիսի 14-ին, ժամը 15.45-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, «Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի 60-ամյա Նիկոլայ Մ-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2009թ. հոկտեմբերի 12-ից հետախուզվում էր Մորդովիայի Հանրապետության Սարանսկ քաղաքի ՆԳՎ կողմից` յուրացման կամ վատնման մեղադրանքով:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:



loading...