Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ


Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ
Հունիս 15 17:10 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին այցելել է Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ եւ տեղում ծանոթացել մի շարք ծրագրերի իրականացման հետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ: