ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն


ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն
Հունիս 15 17:00 2019

ՀՀ ոստիկանությունում հունիսի 15-ին տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախ պարգևարտեց մի քաղաքացու, որը օգնել էր բանկի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողին զինված հանցագործին վնասազերծելիս։

ՀՀ ոստիկանության պետը նրան շնորհակալություն հայտնեց խիզախության համար՝ հույս հայտնելով, որ քաղաքացու օրինակը լավ իմաստով վարակիչ կլինի նաև մյուսների համար։ Վալերիյ Օսիպյանը պարգևավճարներ հանձնեց նաև հանցագործությունների բացահայտման գործում ավանդ ներդրած ծառայողներին։

Միջոցառման ավարատին Վալերիյ Օսիպյանը իր տեղակալների, կոլեգիայի անդամների, գլխավոր և մարզային վարչությունների պետերի հետ քննարկեց հանցագործությունների և իրավախախտումների կանխմանն ու բացահայտմանը, հասրակական կարգի պաշտպանությանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը վերաբերող հարցեր։