Խոշոր հրդեհ Սարի թաղ թաղամասում. մեկնել է հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ


Խոշոր հրդեհ Սարի թաղ թաղամասում. մեկնել է հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ
Հունիս 15 16:50 2019

Հունիսի 15-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում՝ հեռուստաաշտարակի մոտ, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: