Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ Զինված ուժերի մարտական հենակետերից մեկը


Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ Զինված ուժերի մարտական հենակետերից մեկը
Հունիս 15 16:32 2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 15-ին այցելել է ՀՀ Զինված ուժերի  մարտական հենակետերից մեկը։Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

 

 

«Մարտական դիրքում նախարար Դ. Տոնոյանը անձամբ հետևել է օպերատիվ իրավիճակին, հակառակորդի ստորաբաժանումներին, մեր զինծառայողների կատարած ինժեներական աշխատանքներին և այլն։ Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ»,- գրել է Հովհաննիսյանը։