Ես երբեք Հայաստանի այս կառավարությունը նախորդի հետ չեմ համեմատի. Մոգերինի


Ես երբեք Հայաստանի այս կառավարությունը նախորդի հետ չեմ համեմատի. Մոգերինի
Հունիս 15 14:33 2019

ԵՄ արտաքին  քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս կառավարության աշխատանքը երբեք նախորդի աշխատանքի հետ չի համեմատի: Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստին նվիրված մամուլի ասուլիսում Deutsche Welle-ի լրագրողը հետաքրքրվեց՝ կարող է արդյոք Մոգերինին այս կառավարության աշխատանքը նախորդի հետ համեմատել: «Լավ փորձ է, բայց ես երբեք մի կառավարությունը մյուսի հետ չեմ համեմատի:

Ես կարող եմ հստակ և առանց ստվերի գնահատել այս տարվա ընթացքում կատարված աշխատանքը և ես կարող եմ այն գերազանց  գնահատել»,- ընդգծեց նա:

Մոգերինին հավելեց, որ թե իր, թե արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունից, որն արվել է  Խորհրդի արդյունքների հիման վրա, ակնհայտ է, որ կողմերը անցյալ տարվա համեմատ զգալի առաջընթաց են գրանցել:

 
 
Реклама 15

Նա ընդգծել է, որ Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացումը լավ է ընթանում: «Ես չեմ համեմատի, բայց այսօր կատարվող աշխատանքը կարելի է որպես գերազանց որակել»:

news.am