ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն


ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն
Հունիս 15 13:51 2019

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 15-ին  ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զորքերի մարտական պատրաստության և պատրաստականության, գնումների և ապահովման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման վերաբերյալ: