Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ. Հայկ Մարության (տեսանյութ)


Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ. Հայկ Մարության (տեսանյութ)
Հունիս 15 13:13 2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Արցախ կատարած այցից վերադարձել է դրական էմոցիաներով։ 

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Մարությանը կիսվել է իր տպավորություններով։ «Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ` Ստեփանակերտ: Վերադարձել ենք և մեզ հետ բերել արցախցիների ջերմագույն մաղթանքները և դրական էմոցիաները, որոնցով և կիսվում եմ ձեզ հետ` սիրելի երևանցիներ»,-նշված է քաղաքապետի գրառման մեջ։

Հունիսի 13-14-ը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը առաջին պաշտոնական այցով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում էր։ Այցի շրջանակներում Հայկ Մարությանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ:

 
 
Реклама 16