Լևոն Արոնյանը 3-րդն է Norway Chess-ում


Լևոն Արոնյանը 3-րդն է Norway Chess-ում
Հունիս 15 10:48 2019

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Նովեգիայի գերխոշոր մրցաշարում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերջին՝ 9-րդ տուրում, Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդն էր: Դասական պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ արագ շախմատում ևս գրանցվեց խաղաղ արդյունք:

 

25 հնարավորից հավաքելով 10,5 միավոր՝ Արոնյանը կիսեց 2-3-րդ տեղերը, լրացուցիչ միավորներով գրավելով 3-րդ հորիզոնականը: Առաջին տեղում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: