Արմավիրում 15 ամյա 9-րդ դասարանցին հղի է


Արմավիրում 15 ամյա 9-րդ դասարանցին հղի է
Հունիս 15 06:26 2019

Պատմության մասին տեղեկացել են Էջմիածնի ոստիկանները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները։

Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում բնակվող մեր աղբյուրի փոխանցմամբ՝  իրենց գյուղում արտակարգ դեպք է կատարվել։

Գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ կնության է առել 15-ամյա մի աղջկա, որը ապրել է մի  քանի գյուղ այն կողմ։

Տղամարդն անչափահաս աղջկան որպես կին իրենց տուն է բերել ապրիլին և անչափահասն արդեն երեխայի է սպասում։

Այս պատմության մասին տեղեկացել են Էջմիածնի ոստիկանները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները։

Մեր տեղեկություններով՝ աղջիկը մոր հետ է ապրելիս եղել։

Նա սովորում է Էջմիածնի թիվ 9 դպրոցի 9-րդ դասարանում։ Ի դեպ, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալը քրեորեն դատապարտելի արարք է և պատժվում է ազատազրկմամբ։

armeniasputnik.am