«Նավակ ճոճողը» չի կարող նույնիսկ «ԺԷԿ»-ի պետ աշխատել, ուր մնաց՝ ոստիկանապետ


«Նավակ ճոճողը» չի կարող նույնիսկ «ԺԷԿ»-ի պետ աշխատել, ուր մնաց՝ ոստիկանապետ
Հունիս 14 19:59 2019

«Նավակ Ճոճողը» մականունով մի ինքնակոչ ակտիվիստ որոշել է դառնալ ՀՀ ոստիկանապետ: Իրականում, քաղաքական այս թոհուբոհի մեջ կարելի է մտածել, որ դա հնարավոր բան է, քանի որ երկար ժամանակ է, ինչ նա «ճոճվում է» հանուն Փաշինյանի: Սակայն օրենք կա, օրենքի պահանջներ կան, որոնց նա բացարձակ չի համապատասխանում: Այսինքն՝ ոստիկանապետ դառնալու միայն ցանկությունն է առկա, այլ համապատասխանություններն իսպառ բացակայում են:

«Նավակ ճոճողը» ժամանակին ՀԱԿ համակիր էր, ապա սահուն անցում կատարեց դեպի Փաշինյանը: Հիմա նա ծառայության մեջ է, կոչումով՝ ավագ լեյտենանտ, չունի աշխատանքային լուրջ փորձ, կյանքում չի աշխատել ղեկավար պաշտոնում, սակայն փորձում է հեղափոխության նեկտարից բաժին ստանալ ու միանգամից՝ ՀՀ ոստիկանապետ:

Նշենք, որ շատ են խոսակցությունները, որ այս ակտիվիստը ոչ թե «ճոճող» է, այլ՝ «ճոճվող». հատկապես օրվա չափաբաժին ալկոհոլն ընդունելուց հետո, այնպես է ճոճվում, որ առանց կողմնակի միջամտության փռվում է ասֆալտին:

Ոստիկանապետ դառնալու նրա ախորժակը խոսում է միայն իր մեծամտության մասին: Ամոթ կլինի պատկերացնել, որ այդքան ոստիկան տղաներ պետք է մի օր ենթարկվեն այս «ճոճվողին»:

Հուսանք՝ համապատասխան մարմինները խելամիտ կգտնվեն ու նրան հեռու կպահեն ոստիկանական համակարգից, ավելին՝ կարգելեն նրան անգամ երազել ոստիկանապետ լինելու մասին: Վիլեն Գաբրիելյանը, ինչպես ասում են, չի կարող նույնիսկ «ԺԷԿ»-ի պետ աշխատել, ուր մնաց՝ ոստիկանապետ։ 

Այսքան բուտաֆորիան մեր երկրին բոլ-բոլ է, սրան էլ ճոճվող մեկն ավելանա, լրիվ բոլոլա կդառնա:

NEWSPRESS.am



loading...