Ավանում 7-րդ հարկից ընկած 2-ամյա երեխան մահացել է


Ավանում 7-րդ հարկից ընկած 2-ամյա երեխան մահացել է
Հունիս 14 19:36 2019

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  Ավանում 2-ամյա երեխան ընկել էր 7-րդ հարկից: Քիչ առաջ SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ երեխան մահացել է:

Երեխան գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Դեպքը տեղի էր ունեցել հունիսի 7-ին: Բժիշկները տեղեկացրել էին, որ երեխայի կյանքին վտանգ է սպառնում, քանի որ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էր ստացել: