Պաղպաղակներն արտադրվում են եւ կաթնայուղով եւ կաթնայուղի փոխարինիչով. ՍԱՊԾ


Պաղպաղակներն արտադրվում են եւ կաթնայուղով եւ կաթնայուղի փոխարինիչով. ՍԱՊԾ
Հունիս 14 19:24 2019

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացրել պաղպաղակի շուկայում: Այս մասին հայտնում են ՍԱՊԾ մամուլի ծառայությունից։

Պաղպաղակ արտադրող 14 ընկերություններում եւ «Երեւան Սիթի», «ՍԱՍ Գրուպ», «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցային խանութներում անցկացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ «Ա. Ավետյանի ԱՍԱ», «Պարգեւ», «Արմսվիթ», «Թամարա», «Թամարա եւ Անի» ընկերություններն ու «Ձյան Փաթիլներ» ԱԿ-ն պաղպաղակներն արտադրում են բացառապես կաթնայուղի փոխարինիչով, «ԲԻՈ ԿԱԹ»-ը՝ միայն սերուցքային եւ պլոմբիր տեսակի, այսինքն՝ բացառապես կաթնայուղով, իսկ «Հայր եւ որդի Շուշանյաններ», «Իգիթ», «Դուստր Մարիաննա», «Ոսկե Պինգվին», «Գրանդ Քենդի» եւ «ՎԱՐՇԱՄ» ընկերությունները՝ եւ կաթնայուղով, եւ կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակներ:

Արձանագրվել են նաեւ մակնշման եւ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնց վերացման վերաբերյալ տնտեսվարողներին տրվել են հանձնարարականներ:

Տեսչական մարմինը դիտարկում է իրականացնում նաեւ «Փինք Բերրի» ՍՊԸ-ում, որը դեռեւս ընթացքի մեջ է: