Փարիզի Աստվածամոր տաճարի համար խոստացված նվիրատվություններից արվել Է միայն 9 տոկոսը. Franceinfo


Փարիզի Աստվածամոր տաճարի համար խոստացված նվիրատվություններից արվել Է միայն 9 տոկոսը. Franceinfo
Հունիս 14 15:02 2019

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվություններից ընդամենը 9 տոկոսն Է արվել հրդեհից գրեթե երկու ամիս անց: Ինչպես հունիսի 14-ին հայտնել Է Franceinfo ֆրանսիական ռադիոկայանը, խոսքը վերաբերում Է 850 մլն եվրո ընդհանուր գումարից այն 80 մլն եվրոյին, որն առաջարկվել Է չորս հիմնադրամների եւ պետությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Նրա տեղեկությունների համաձայն, միջոցները տրվում են գլխավորապես մասնավոր անձանց կողմից՝ բանկային փոխանցումների եւ չեկերի միջոցով: 200 մլն եվրո Առնոների ընտանիքից ու նրան պատկանող LVMH - Louis Vuitton Moet Hennessy խմբից եւ 100 մլն եվրո՝ ֆրանսիացի միլիարդատեր գործարարներ Պինոների ընտանիքից, որը Artemis եւ Kering ընկերությունների սեփականատերն Է, վերակառուցման կոնկրետ փուլերի համար աստիճանաբար կփոխանցեն՝ նախահաշվին համապատասխան: 

Առանձին ընկերություններ եւ մասնավոր անձինք արդեն հայտարարել են, որ հրաժարվում են նվիրատվություններ անելու մտադրությունից, քանի որ միջոցների հանգանակման արշավն առանց իրենց օգնության Էլ հաջողությամբ Է ընթանում: 

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) մայիսին հավանություն Է տվել հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման օրինագծին: Այն հարկային արտոնություններ Է նախատեսում Է այն մարդկանց համար, որոնք նվիրատվություններ կանեն տաճարի վերանորոգման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: