Արթուր Ալեքսանյանն առողջական խնդիրներ չունի. Ջուլֆալակյան


Արթուր Ալեքսանյանն առողջական խնդիրներ չունի. Ջուլֆալակյան
Հունիս 14 13:51 2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առողջական խնդիրներ չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Արթուր լուրջ մրցակիցներով մրցաշարի մասնակցեց Ղազախստանում և նա քայլ առ քայլ վերականգնվում է, հիմա առողջական խնդիրներ չունի»,-ասել է մասնագետը:

Թիմը նախապես պլանավորված բոլոր ուսումնամարզական հավաքներն անցկացրել է և պատրաստ է Եվրոպական երկրորդ խաղերին:

Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Այս տարի խաղերին կմասնակցեն մոտ 4000 մարզիկ եվրոպական 50 երկրից: Մասնակիցները կմրցեն 15 մարզաձևերում` խաղարկելով 199 մեդալների հավաքածու:



loading...