Ըմբշամարտի հավաքականների մարզիչները ներկայացրել են Եվրոպական խաղերում հավաքականների կազմերը


Ըմբշամարտի հավաքականների մարզիչները ներկայացրել են Եվրոպական խաղերում հավաքականների կազմերը
Հունիս 14 13:11 2019

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների գլխավոր մարզիչները ներկայացրել է Եվրոպական երկրորդ խաղերում հանդես եկող թիմերի կազմերը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունահռոմեական ոճի թիմից կմրցեն` 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։

 

 Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանին կներկայացնեն` 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։

 

Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Այս տարի խաղերին կմասնակցեն մոտ 4000 մարզիկ եվրոպական 50 երկրից: Մասնակիցները կմրցեն 15 մարզաձևերում` խաղարկելով 199 մեդալների հավաքածու