Զելենսկու ընտրվելը նոր հնարավորություններ Է ստեղծում ՌԴ-ի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման համար. Բոլթոն


Զելենսկու ընտրվելը նոր հնարավորություններ Է ստեղծում ՌԴ-ի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման համար. Բոլթոն
Հունիս 14 10:38 2019

Վլադիմիր Զելենսկու Ուկրաինայի նախագահ ընտրվելը Դոնբասի հիմնախնդրի կարգավորման նոր հնարավորություններ Է ստեղծում, ինչը հանգուցային քայլ Է Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները բարելավելու համար: Հունիսի 13-ին այս մասին Twitter-ում գրել Է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք այսօր հանդիպեցինք (Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի) ներկայացուցիչ Քուրտ Վոլքերի հետ՝ Ուկրաինայի շուրջը բանակցությունները քննարկելու համար եւ համաձայնեցինք, որ նախագահ Զելենսկու ընտրվելը Դոնբասում խաղաղության հասնելու նոր հնարավորություններ Է ստեղծում, ինչը հանգուցային քայլ Է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման համար, բայց չափազանց կարեւոր Է, որ Ռուսաստանն իր ավանդը ներդնի եւ դրան մասնակցի լրջորեն»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



loading...