Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին


Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին
Հունիս 13 17:10 2019

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հունիսի 13-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին։

 

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի գործունեությունը՝ ուղղված  միջազգային ասպարեզում Արցախի շահերի պաշտպանությանը, նշելով անկախության տարիների ընթացքում նրա անգնահատելի ներդրումն Արցախի ժողովրդի պայքարի գործում՝ հանուն իր գաղափարների և նպատակների իրականացման։ 

 

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը, անդրադարձել է Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության գործընթացի վերջին զարգացումներին: Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում՝ Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի հետ կապված մի շարք հարցերի շուրջ: