ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել


ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Հունիս 13 16:32 2019

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-ժրդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն խնդրում եմ ընդունել իմ, որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի, հրաժարականը՝ խորհրդի անդամի իմ լիազորությունները դադարած համարելով ս.թ. հունիսի 14-ից: միաժամանակ հայտնում եմ, որ նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարձրագույն դատական խորհրդի նիստում սույն հրաժարականի քննարկմանը: 

Հայտնում եմ նաև, որ որօես դատավոր շարունակելու եմ իմ հնարավորության սահմաններում աջակցել դատաիրավական բարեփոխումների գործընթացին մեր երկրի համար կարևորագույն այսդ ժամանակաշրջանում»,- ասված է հրաժարականի տեքստի մեջ: 

 

ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը մայիսի 24-ին հրաժարական տվեց: Նրա  հրաժարականից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել էր Գևորգ Դանիելյանին, սակայն հունիսի 7-ին նա ևս հրաժարական տվեց: ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել է Սերգեյ Չիչոյանին: