«Ծաղկավոր բաբչկան»՝ քաղաքական կատեգորիա՞․ քննարկում «Խոսքի արժեք»-ում


«Ծաղկավոր բաբչկան»՝ քաղաքական կատեգորիա՞․ քննարկում «Խոսքի արժեք»-ում
Հունիս 13 15:55 2019

«Օպերատիվ տվյալներ ունենք, որ սեւազգեստ մարդկանց խմբեր են ձեւավորում. հակահարվածը կլինի ոչ թե թավշյա, այլ՝ երկաթյա»։ Այս մասին նախորդ շաբաթ ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կոչ անելով Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին տեղորոշել այդ անձանց եւ բերել օրինական քաղաքական կյանքը։ Վերջին օրերին հատկապես մայրաքաղաք Երեւանում տարբեր քաղաքացիներ են բերման ենթարկվում։

Ովքե՞ր են սեւազգեստ մարդիկ եւ ո՞ւմ է պետք կապել ծաղկավոր «բաբչկա»։ Այս եւ այլ հարցերի շուրջ էլ Փայլակ Ֆահրադյանն ու Տաթեւ Այվազյանը «Խոսքի արժեք» հաղորդման շրջանակներում զրուցել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի, ինչպես նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոննիսյանի եւ «Ադեկվատ» նախաձեռնության անդամ Կոստանտին Տեր- Նակալյանի հետ։

 

Տեղեկացնենք, որ հաղորդումը նկահարանվել է Մեսսիեր 53 հյուրանոցում։