Աննա Վարդապետյանը վստահեցրեց՝ արդարադատության նախարար դառնալու առաջարկ չի ստացել


Աննա Վարդապետյանը վստահեցրեց՝ արդարադատության նախարար դառնալու առաջարկ չի ստացել
Հունիս 13 11:37 2019

Այսօր  Կառավարության նիստից հետո՝  լրագրողների հետ  ճեպազրույցցի ընթացքում արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը վստահեցրեց՝ նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ տարաձայնություններ  չի ունեցել։

 

 Հարցին՝ ստացե՞լ եք  արդարադատության նախարար դառնալու առաջարկ, փոխնախարարը պատասխանեց․ «Ես նման   առաջարկ չեմ ստացել»։

Վարդապետյանն անդրադարձավ նաև վեթինգին՝ շեշտելով՝  կառավարությունն աշխատում է ոչ միայն վեթինգի, այլև դատական համակարգային բարեփոխումների վրա, և  շուտով պատրաստ կլինի փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որը հանրային քննարկում կանցնի։

Վարդապետյանն ընդգծեց՝ իրենց գերնպատակն է, որպեսզի վեթինգի իրականացման փուլում արդարադատության ոլորտն անխափան գործի։

Վարդապետյանը շեշտեց՝ երբեմն լսում է կարծիքներ, թե անցումային արդարադատությունն ուշացրել է։

 

«Անցումային արդարադատությունը չի ուշացել, պետությանը ժամանակ է անհրաժեշտ», -  հավելեց փոխնախարարը։