Մանվել Գրիգորյանի կալանքի հիմքերն ուղղակի բացակայում են. պաշտպան

Մանվել Գրիգորյանի կալանքի հիմքերն ուղղակի բացակայում են. պաշտպան
Հունիս 13 13:51 2019

Մանվել Գրիգորյանի կալանքի հիմքերն ուղղակի բացակայում են, վերացական դատողություններով անձին չի կարելի պահել անազատության մեջ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ իրենք առաջարկել են վերջինիս ազատ արձակել գրավի դիմաց։

«Պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն անձին հնարավորություն տալ՝ ազատության մեջ  բուժվելու։ Ինչ վերաբերում է երաշխավություններին, ինչո՞ւ ոչ՝ կարող ենք օրենքով սահմանված կարգով այդ գործընթացը սկսել։ Վստահեցնում եմ, որ հանրապետությունում կլինեն հեղինակություն ունեցող մի քանի անձինք, որոնք կերաշխավորեն։ Բայց դա մեր համար ինքնանպատակ չէ։ Համենայնդեպս նման գործառույթ մենք չենք սկսել», - ասաց պաշտպանը։

Լևոն Բաղդասարյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում, առողջական վիճակի բացասական դինամիկան ակնհայտ է։

loading...