Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների պարգևատրումները կավելանան


Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների պարգևատրումները կավելանան
Հունիս 13 12:47 2019

Արտաբյուջետային միջոցներով պահպանվող ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների ամսական պարգևատրումների   ֆինանսավորման նպատակով Կառավարությունն այսօր պետական բյուջեի օրենքում և դրա կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշման հոդվածներում  փոփոխություններ կատարեց:

 

 91 մլն դրամ վերաբաշխումների արդյունքում գոյացող 707 մլն 700 հազար դրամը ուղղելու  է  ոստիկանության ստորաբաժանումների ծառայողներին` որպես պարգևատրում:

 

Նոր  ձևավորվող պարգևատրման ֆոնդը կազմում է տարեկան աշխատավարձի՝  6 մլն 95 հազար դրամ  ֆոնդի 11.6%-ը:

 

Ի դեպ, պարգևատրումներ կստանան նրանք, ովքեր  կկատարեն հատուկ առաջադրանքներ  կամ աչքի կընկնեն արդյունավետ  աշխատանքով:



loading...