Վալերիյ Օսիպյանը աշխատանքից ազատել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին


Վալերիյ Օսիպյանը աշխատանքից  ազատել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին
Հունիս 13 12:44 2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Եղիազարյանը տեղափոխվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:

 

Թե ով կլինի ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ասացին, որ դեռևս հայտնի չէ:



loading...