Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձին


Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձին
Հունիս 13 10:27 2019

Հունիսի 12-13-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես՝ Երևան քաղաքում, Կոտայքի մարզի Զորավան և Արմավիրի մարզի Դաշտ գյուղերում:

 

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 1 գյուրզա, 3 շահմար տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք:



loading...