«Քաղաքացու իրավունք­ների պաշտպան» ՀԿ-ն հայց է ներկա­յացրել ընդդեմ Գ. Սանոսյանի. «Ժողովուրդ»

«Քաղաքացու իրավունք­ների պաշտպան» ՀԿ-ն հայց է ներկա­յացրել ընդդեմ Գ. Սանոսյանի. «Ժողովուրդ»
Հունիս 13 08:30 2019

«Ժողովուրդ»-ը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Քաղաքացու իրավունք­ների պաշտպան» ՀԿ-ն հայց է ներկա­յացրել դատարան՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի՝ պա­հանջելով, որ դատարանը պարտավո­րեցնի, օրենքով սահմանված կարգով անցկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ: 

 

«Ժողո­վուրդ» օրաթերթը զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է իրակա­նում կատարվում: Մեր հարցին ի պա­տասխան՝ մարզպետը նշեց. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոմանք, որպեսզի հայտնի դառնան, անընդհատ իրենց անունը շոշափվի, նման հայցեր կամ դիմումներ են գրում: Իրականում ամեն ինչ շատ պարզ է. ՀՀ-ում կա քա­ղաքական որոշմամբ ստեղծված Արծ­վաշեն համայնք: Բոլորս գիտենք, որ այն մեր համայնքն էր, և մենք կորցրել ենք Արցախյան պատերազմի ժամա­նակահատվածում, և քաղաքական որոշմամբ ստեղծվել է Արծվաշեն հա­մայնք, որը Գեղարքունիքի մարզի համայնքներից է համարվում, և ունենք համայնքի ղեկավար, քարտուղար: Եվ հայցում նշվում է, որ պարտավորեցնեն ինձ, որ ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ անցկացվի: Նախ, երբեք չի եղել նման բան, որովհետև Արծվաշեն համայնքի դիմաց գր­ված է՝ բնակչություն՝ 0: Այսինքն՝ ովքե՞ր պետք է ընտրեն համայնքի ղեկավա­րին: Դրա համար եմ ասում՝ ոմանք շոու են անում»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

loading...