Կոճապղպեղի հյութի օգնությամբ ազատվեք մաշկի մուգ հետքերից


Կոճապղպեղի հյութի օգնությամբ ազատվեք մաշկի մուգ հետքերից
Հունիս 13 00:50 2019

Պարանոցի, թևատակերի, արմունկների և ծնկների մուգ հետքերը տհաճ երևույթներ են, որոնք կարող են ի հայտ գալ գրեթե բոլորի մոտ:
Այս հետքերի առաջացման պատճառը սև ականտոզն է: Այս հիվանդությունն ի հայտ է գալիս էնդոկրին համակարգի աշխատանքի խախտումների, հորմոնային դեղամիջոցների օգտագործման և նույնիսկ՝ չարորակ նորագոյացությունների պատճառով:
Մաշկը կոպտանում է, ի հայտ են գալիս մուգ պիգմենտներ: Այս հետքերի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաև անորակ կոսմետիկ միջոցների օգտագործումը և սխալ մազահեռացումը:
Դեղամիջոցների հետ մեկտեղ, սև ականտոզով տառապող հիվանդներին բժիշկները նշանակում են նաև տեղային օգտագործման միջոցներ: 


Բաղադրություն
Կոճապղպեղի հյութ
Կիտրոնի հյութ
Վարունգի հյութ


Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Ստացված խառնուրդը զգուշորեն քսեք պրոբլեմատիկ հավածներին և թողեք մնա 5-7 րոպե: Այս խառնուրդն օգտագործեք օրական մեկ անգամ՝ քնելուց առաջ:
Այս միջոցը կարող եք քսել ամեն օր, քանի դեռ չեք հասել ցանկալի արդյունքի:
Արդեն երրորդ պրոցեդուրայից հետո կնկատեք փոփոխությունը: Պետք է նշել, որ մաշկի վրա մուգ հետքեր կարող են ի հայտ գալ նաև վահանագեղձի սխալ ֆունկցիայի դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: