9 պատճառ՝ արևային լոգանք ընդունելու համար


9 պատճառ՝ արևային լոգանք ընդունելու համար
Հունիս 13 00:26 2019

Արևային լոգանքն օգնում է մաշկին արտադրել վիտամին D, ինչը օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղի շատ տեսակնեից ու այլ հիվանդություններից։
Գիտնականները պարզել են, որ չափավոր արևայրուքը շատ առումներով օգնում է մեր օրգանիզմին։ Առաջին հերթին արևի ճառագայթները նախավիտամին D-ն փոխարկում են վիտամին D-ի։
Սակայն չափից ավել արևայրուքը, հատկապես ուժեղ արևի ճառագայթների ներքո, կարող է առաջացնել մաշի քաղցկեղ, այրվածքներ ու արևահարություն։ Չափից շատ արևի տակ գտնվելու դեպքում մաշկը ենթարկվում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը, որը կարող է առաջացնել մաշկի ոչ-մելանոմային քաղցկեղ, ինչը համեմատաբար հեշտ է բուժվում, բայց այնուամենայնիվ վտանգավոր է։
Այնպես որ արևային լոգանքը ևս, ինչպես կյանքում շատ այլ բաներ, անհրաժեշտ է ընդունել չափավոր և առողջացնել օրգանիզմը, այլ ոչ թե վնասել այն։ Արևային լոգանք ընդունելու դեպքում անհրաժեշտ է օգտագործել արևապաշտպանիչ կրեմներ։


Ի հավելումն վիտամին D-ի, որ արևը պարգևում է մեր օրգանիզմին, այն նաև՝
• Մեծացնում է սեռական ցանկությունը
• Բարելավում է կենտրոնացումը
• Բուժում է մաշկային հիվանդությունները
• Բարձրացնում է տրամադրությունը
• Խթանում է առողջ քունը
• Պաշտպանում է ոսկորները
• Կարող է կանխել սրտի կաթվածը
• Արևայրուքը մարմնին առավել սլացիկ տեսք է հաղորդում։



loading...