1.Մարգարե Մուհամեդն ասել է. «Դրախտը կնոջ ոտքերի տակ է: Մի´ վախեցեք ծնկի գալ կնոջ առաջ, քանի որ կինն է մայրը, ով ձեզ դրախտ է նվիրում երկրի վրա»:
2.Անկախ տարիքից` յուրաքանչյուր կնոջ ներսում փոքրիկ արքայադուստր է ապրում. երջանիկ է այն տղամարդը (թագավորը), ով կբացահայտի այդ արքայադստերը և թույլ չի տա, որ նա վերածվի չար թագուհու:
3.Երբեմն կանայք շատ հարցեր են տալիս. Խորհուրդ տղամարդկանց` ուշադիր լսեք այդ հարցերը, որպես կանոն, դրանք պարունակում են նաև պատասխաններ:
4.Իգական սեռը թույլ սեռ է: Համաշխարհային թյուրիմացություն` ցույց տվեք մի տղամարդու, որ կարողանա անել այն ամենն, ինչ սուուփուս անում և հանդուրժում է կինը:
5.Յուրաքանչյուր ուժեղ տղամարդու հետևում իմաստուն կին է թաքնված, սակայն այդ իմաստուն կինը պետք է վստահ լինի, որ իր տղամարդու ուժերը կբավականացնեն պաշտպանելու իրենց ամեն տեսակի անախորժություններից:
6.Կյանքը կինն է:
7.Եթե հաճախակի խոսվում է կանանց իրավունքների ոտնահարման մասին, ուրեմն կան տղամարդիկ, որոնք ոտնահարում են այդ իրավունքները:
8.Եթե կինը կորցնույմ է իր կանացիությունը, ուրեմն տղամարդը բավականաչափ տղամարդկային պահվածք չի ցուցաբերել:
9.Գեղեցիկ տեսք ունենալու համար կինը պետք է իրեն սիրված զգա իր կողքի տղամարդու կողմից:
10.Կինը տղամարդու հրավիրատոմսն է դեպի երջանկություն:
