Քացախի օգնությամբ ազատվեք ցելյուլիտից

Քացախի օգնությամբ ազատվեք ցելյուլիտից
Հունիս 12 23:00 2019

Ցելյուլիտը տհաճություն է պատճառում յուրաքանչյուրին։ Այն դարձել է կանանց գեղեցկությանը խանգարող առաջին խնդիրներից մեկը։ Ցելյուլիտն առաջանում է այն ժամանակ, երբ տեղի է ունենում մարմնում շարակցական հյուսվածքների և ճարպերի անհավասարակշռություն։
Ցեյլուլիտի առաջացման պատճառ կարող են լինել նաև հորմոնները, սննդակարգը, կենսակերպը և գենետիկան։ Ցելյուլիտ ունենում են ոչ միայն գեր, այլ նաև նիհար մարդիկ։ 
Բնական միջոցները կարող են կանխել կամ գոնե մեղմել ցելյուլիտը։ Ցելյուլիտի դեմ պայքարում կարող է օգտակար լինել խնձորի քացախը։
Անհրաժեշտ է պատրաստել քացախաջուր՝ 250մլ ջրին ավելացնելով 2 ճաշի գդալ քացախ, և խմել այն ամեն օր։ Ժամանակի ընթացքում կնկատեք, որ ցելյուլիտը հարթվում է։
Ցելյուլիտի դեմ պայքարում շատ օգտակար է նաև խոզանակով չոր մերսումը։Անհրաժեշտ է համապատասխան խոզանակով շրջանաձև մերսումներ կատարել խնդրահարույց հատվածներում։ Այն խթանում և կազդուրում է մաշկը՝ կանխելով ցելյուլիտի առաջացումը։

loading...