Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբի առկայության վերաբերյալ ահազանգ է ստացվել


Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբի առկայության վերաբերյալ ահազանգ է ստացվել
Հունիս 12 17:23 2019

Հունիսի 12-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքում՝ ոստիկանության 6-րդ վարչության դիմաց, ռումբ է տեղադրված:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և կինոլոգը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի սակրավորական խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: