Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Volkswagen Vento-ն բախվել է բետոնե պարսպին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. 3 վիրավորներից հղի կինը հիվանդանոցում մահացավ


Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Volkswagen Vento-ն բախվել է բետոնե պարսպին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. 3 վիրավորներից հղի կինը հիվանդանոցում մահացավ
Հունիս 12 14:58 2019

Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 35 VP 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե պարսպին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները վարորդի կինն ու մայրն են։

*** Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչներն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից հղի կինը մահացել է։