Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, ինչ-որ ժամանակ նրանք թռչել են նույնիսկ. Գարիկ Սարգսյան (Տեսանյութ)


Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, ինչ-որ ժամանակ նրանք թռչել են նույնիսկ. Գարիկ Սարգսյան (Տեսանյութ)
Հունիս 12 14:20 2019

Կոկորդիլոսաբուծարանը դեռ չի բացվել, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Գարիկ Սարգսյանն ասաց, թե կոկորդիլոսի թեմայի հետ կապված իր խոսքերը սխալ են մեկնաբանվում։

«Դուք փորձում եք այնպես մեկնաբանել, թե մենք չենք կարողանում տարանջատել թռչնի ձուն այլ կենդանու ձվից, իմ խոսքի մեջ եղել է հետևյալը՝  քանի որ մենք չունենք մաքսային կոդ, որով ներմուծվում է  ցանկացած ապրանք Հայաստան, այսինքն՝ չունենք մաքսային կոդ կոկորդիլոսի ձվի մասով, դա ներմուծվում է թռչնի ձվի անվան տակ, բայց կոկորդիլոսի ձու է, սա է եղել ամբողջ պատմությունը», - ասաց Արարատի մարզպետը։ 

Գարիկ Սարգսյանն ընդգծեց՝ եղել է հարց, թե կոկորդիլոսները կենդանդիների ո՞ր խմբին են ավելի շատ պատկանում։

«Հիմա ես ավելի շատ կենսաբան ու կենդանիների ուսումնասիրման մասնագետ եմ դարձել։ Կոկորդիլոսն իր ամբողջ կազմվածքով, օրգանիզմով, օրգան-համակարգով մոտ է թռչուններին, կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, այսինքն ինչ-որ ժամանակ նրանք թռչել են նույնիսկ», - ասաց Գարիկ Սարգսյանը։

Տեսանյութը՝ News.am-ի