Որոնք են երիկամային քարերի առկայության առաջին նշանները

Որոնք են երիկամային քարերի առկայության առաջին նշանները
Հունիս 12 13:15 2019

Բժիշկները պատմել են, թե ինչպես հասկանալ՝ երիկամային քարեր ունեք, թե ոչ։ Նշվում է, որ խնդիրը որոշ ժամանակ կարող է ընթանալ առանց նշանների։

Երիկամային քարերը ուրոլոգիական տարածված խնդիր են։ Այս դեպքում երիկամներում կոշտ նստվածքներ են առաջանում, որոնք կազմված են միներալներից եւ աղերից, դեղին կամ շագանակագույն գույն ունեն եւ նման են քարերի։

Հիվանդության սկզբնական փուլում ցավային զգացողություններ չեն լինում, այդ պատճառով բավական բարդ է հասկանալը, որ նման խնդիր ունեք։ Ցավեր լինում են այն ժամանակ, երբ քարերը սկսում են շարժվել։

Այդ դեպքում նկատվում է ուժեղ ցավ, որը կարող է ճառագայթվել որովայնի ստորին հատված, թիկունք, կողքի հատված։ Նման ցավերը երիկամային քարերի հիվանդության մասին ահազանգող առաջին նշաններն են, այդ պատճառով նման նշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։

Հաճախ այս հիվանդությունն ուղեկցվում է նաեւ սրտխառնոցով, դողով։

Աղբյուր՝ Բուժինֆո

loading...