Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Շվեդիայի թագավորի հետ


Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Շվեդիայի թագավորի հետ
Հունիս 12 13:01 2019

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավի հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ նախագահը:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավին մեր խորհրդարանական պատվիրակությունը ներկայացնելուց հետո 30 րոպեանոց առանձնազրույց ունեցա Նորին մեծության հետ»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-13-ը պաշտոնական այցով գտնվում է Շվեդիայում: