Մեծ աժիոտաժ՝ ՔՊ գրասենյակում. Ի՞նչն է պատճառը. «Ժողովուրդ»


Մեծ աժիոտաժ՝ ՔՊ գրասենյակում. Ի՞նչն է պատճառը. «Ժողովուրդ»
Հունիս 12 09:52 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին մեծ աժիոտաժ է տիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:

Բանն այն է, որ շաբաթ օրը տեղի է ունենալու ՔՊ արտահերթ համագումարը, ու կուսակցությունում քննարկում են համագումարին վերաբերող հարցերը: Ըստ մեր տեղեկությունների` կուսակցությունում հակված չեն այդ օրը այլ կուսակցությունների հրավիրել. մի հատվածը կարծում է, որ պետք չէ որևէ այլ կուսակցության ներկայացուցիչ ներկա լինի իրենց կուսակցաշինությանը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից պարզել` արդյոք այլ կուսակցականներ մասնակցելո՞ւ են համագումարին: Պատգամավորն ասաց. «Մինչև այս պահը հրավեր չի եղել որևէ կուսակցության»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: