«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաժարականի դիմումը գրելուց առաջ Արտակ Զեյնալյանն ուշագրավ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Երբ մոտ 2 շաբաթ առաջ դեռ նոր-նոր էին ասպարեզ նետվում իշխանության՝ Զեյնալյանից դժգոհության մասին լուրերը, վերջինս մտել է վարչապետի մոտ, փորձել ճշտել դրանց իսկությունը: Փաշինյանն ասել է՝ ամեն ինչ նորմալ է, գնա աշխատի։ Զեյնալյանը հրաժարականից մեկ օր առաջ կրկին նույն հարցով դիմել է Փաշինյանին՝ վկայակոչելով «Իմ քայլը» խմբակցությունում հայտնի քննարկումը, որի ընթացքում մի քանի պատգամավոր այնքան բարձր են խոսելիս եղել Զեյնալյանի թեմայով, որ նրանց ձայնը լսելի է եղել կողքի սենյակում սպասող լրագրողներին։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: