Լոռու մարզում 33–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղա երեխայի


Լոռու մարզում 33–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղա երեխայի
Հունիս 11 23:22 2019

Երեկ՝ հունիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 17:50-ի սահմաններում Ստեփանավանի բնակիչ, 33-ամյա Հրաչյա Սեդրակյանը իր վարած Mercedes մակնիշի 35 FA 687 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 5-ամյա Վ. Մ.-ին, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանությանը: 



loading...