Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Գյումրի քաղաքի կենցաղսպասարկման թիվ 1 վարսավիրանոց: Գյումրու ամենահին այս վարսավիրանոցը գտնվում է Գյումրու Վարդանանց հրապարակի մոտ։ Լյուքս վարսավիրանոցը համարվում է Գյումրու ամենակոլորիտային վայրերից մեկը և մշտապես զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է։