ԶՈՒ կապի ստորաբաժանումներում մարտավարական-մասնագիտական զորավարժություն է ընթանում


ԶՈՒ կապի ստորաբաժանումներում մարտավարական-մասնագիտական զորավարժություն է ընթանում
Հունիս 11 22:22 2019

Զինծառայողների մասնագիտական մեթոդական գիտելիքները կատարելագործելու, մարտական պատրաստականության և պատրաստության մակարդակն ստուգելու, ինչպես նաև ֆիզիկական ու բարոյակամային հատկանիշները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում է մարտավարական-մասնագիտական զորավարժություն: Այս մասին  տեղեկանում ենք ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Անձնակազմն իրականացնում է ուսումնական-մարտական խնդիրներ, սահմանված ժամկետներում՝  ցերեկային ու գիշերային պայմաններում, ծավալվում են կապի հանգույցներ: