Լողավազանի տարածքից կատարված գողությունը բացահայտվել է


Լողավազանի տարածքից կատարված գողությունը բացահայտվել է
Հունիս 11 21:58 2019

Իտալական փողոցում գործող հյուրանոցի տարածքի լողավազանի հատվածում կատարված գողությունը բացահայտվել է. գողություն կատարողը տվել է խոստովանական ցուցմունք: 

Նշենք, որ հունիսի 9-ին՝ ժամը 21:37-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ 45-ամյա տղամարդը Իտալական փողոցում գործող հյուրանոցի տարածքում գտնվող լողավազանի հատվածից գողացել էր 51-ամյա տղամարդու պայուսակ, որի մեջ եղել են բանալիներ, վկայական, վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր, Այֆոն XSMAX բջջային հեռախոս, գումար եւ բանկային քարտ:

Հունիսի 10-ին, ժամը 18:20-ին, բացատրական աշխատանքների շնորհիվ գողություն կատարած տղամարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն: